Foto

Վարդենիսում բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ կան տուժածներ

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է  Shamshyan.com-ը, ժամը 16։00-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցում ճակատ ճակատի բախվել են 62-ամյա Բենիամին Ղ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 29-ամյա Գոռ Ս․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունները։