Սև ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված սեպտեմբերի 19-ին հանրապետության մի շարք շրջաններում հնարավոր է թափվեն ամսական նորմայի չափ տեղումներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
Ավելի վաղ Կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել էր, որ Հայաստանի գրեթե ողջտարածքում սեպտեմբերի 18-ից երեկոյան ժամերից սպասվում է անձրև, ամպրոպ և ջերմաստիճանիանկում՝ մոտ 8-12 աստիճանով։