Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ 2025թ. սեպտեմբերի 20-ին ժամը 02։00-08։00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունից: