Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն ՍաարըԻսպանիայի վարչապետ Պետրո Սանչեսին և նրա կառավարությանը խայտառակություն է անվանել՝ Մադրիդում տեղի ունեցած բողոքի ցույցերի ֆոնին: Այս մասին նա գրել Է X-ում:
Ըստ նրա՝ Սանչեսը զղջացել է, որ ատոմային ռումբ չունի Իսրայելին կանգնեցնելու համար:
«Պրոպաղեստինյան ամբոխը լսել է հրահրող կարգախոսներ և խափանել «Վուելտա» հեծանվավազքը։ Այսպիսով, սպորտայինիրադարձությունը, որը միշտ հպարտության առարկա էր Իսպանիայի համար, չեղյալ հայտարարվեց: Պեդրո Սանչեսը և նրա կառավարությունը խայտառակություն են Իսպանիայի համար», - ընդգծել Է նախարարը։