Foto

Մոտ 1 կմ հետապնդելով ավտոմեքենան թալանողին, կարողացել են վնասազերծել ու գողոնը վերադարձնել

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը վերջերս քրեական և համայնքային ոստիկանության, պարեկային ծառայության սպայական կազմի հետ հանդիպման ժամանակ մի շարք հանձնարարականներ են տվել, այդ թվում, որ համյանքային ու քրեական ոստիկաններն ու պարեկային ծառայության պարեկները պետք է հաճախակի ծառայություն կատարեն նաև բակային հատվածներում, ինչի շնորհիվ կկանխվեն բազմաթիվ հանցագործություններ:

Հերթականը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 14-ին, Արաբկիր վարչական շրջանում, երբ Երևանի գնդի պարեկների օպերատիվ աշխատանքի շնորհիվ տաք հետքերով բացահայտվել է ավտոմեքենայի թալանման դեպք:  Երեկ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ տաք հետքերով հետապնդել ու վնասազրծել են Երևանի Արաբկիր վարչական շրջանում ավտոմեքենա թալանողին: