Foto

ՀՀԿ-ն չի քննարկում ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը․ Հայկ Մամիջանյան

Ես չեմ կարծում՝ Հայաստանում կլինի քաղաքական ուժ, որը ռեւանշիզմի գաղափարախոսությամբ կմասնակցի ընտրությանը․ նման խոսույթ օգտագործում են Ալիեւն ու ՔՊ-ն. խորհրդարանական ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Խորհրդարանական ճեպազրույցում լրագրողը հետաքրքրվել էր՝ ի՞նչ օրակարգով է ՀՀԿ-ն մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ խաղաղությա՞ն, թե՞ ռեւանշիզմի։

«ՀՀԿ-ն չի քննարկում ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը, որովհետեւ մենք զբաղված ենք իմպիչմենտի նախապատրաստություններով։ Մինչեւ ընտրություններ Փաշինյանը անդառնալի բաներ կարող է անել»,- ասաց Հայկ Մամիջանյանը։