Foto

Դա ուղղակի Ադրբեջանին և Թուրքիային հաճոյանալու գործողություն է. Մամիջանյան

mՓորձել կանխատեսել, թե ինչ հակահայկական քայլ հաջորդիվ կանի Նիկոլ Փաշինյանը՝ շատ անշնորհակալ գործ է, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով անցակետների կնիքներից Արարատ լեռան նշանը հանելուն, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ անվերջ կարելի է զարմանալ, թե ինչպես է պիոներական գերազանցիկությամբ Փաշինյանը պատրաստ հաճոյանալ Թուրքիային կամ Ադրբեջանին. «Ընդ որում, այդ իրադարձությունը խաղաղության հաստատման հետ որևէ կապ չունի, դա ուղղակի Ադրբեջանին և Թուրքիային հաճոյանալու գործողություն է։ Ենթադրում եմ, որ իրենից ոչ մեկ դա չի պահանջել»։

Մամիջանյանի խոսքով՝ ինքը չի զարմանա, եթե Փաշինյանն Արարատ լեռան նշանը նաև հանի զինանշանի վրայից։