Foto

Ապօրինի ջրօգտագործման կասեցումներ՝ Արարատի և Լոռու մարզերում. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:


Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի լվացում իրականացնող  «Հելլա Սիստեմս» ՍՊԸ-ն տարածքում առկա մակերևութային ջրային ռեսուրսից 4 էլեկտրական պոմպի միջոցով կատարել է ապօրինի ջրառ՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։

Լոռու մարզի Գուգարք բնակավայրում քարամշակմամբ զբաղվող «Իգոր Սաքանյան Ալիկի» Ա/Ձ-ն արտադրամասի հարակից տարածքով հոսող մակերևութային ջրային ռեսուրսից իրականացրել է ապօրինի ջրօգտագործում՝ առանց համապատասխան թույլտվության։


ԲԸՏՄ Արարատի և Լոռու տարածքային բաժինների պետերի որոշումներով ապօրինի ջրօգտագործումները կասեցվել են։