Foto

Ամբողջ կյանքը հայրենիքի ազատագրմանն ու պաշտպանությանը նվիրած մարդն այսօր Բաքվի բանտում է

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Այսօր գեներալ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է՝ հոբելյանական 60-ամյակը: Ամբողջ կյանքը հայրենիքի ազատագրմանն ու պաշտպանությանը նվիրած մարդն այսօր Բաքվի բանտում է:

Ինչ խոսք այսպիսի ճակատագիր չպետք է ունենար մի մարդ, ով շնչում ու ապրում էր Հայաստանով ու Արցախով և իր կյանքն ամբողջությամբ սեփական հայրենիքի գոյության ու անվտանգությանն է նվիրել:

Կյանքումս մի քանի կարևոր մարդիկ կան, ում պարտական եմ բանակը ճանաչելու և առաջնագծում կրթություն ստանալու համար, որոնցից մեկը հենց գեներալ Մնացականյանն է:

Ուղղակի լավ մարդ, հարգանքի արժանի զինվորական:

Ծնունդդ շնորհավոր գեներալ ջան»: