«Գրանդ Սվիս 2025» շախմատի մրցաշարի 9-րդ խաղափուլում Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի է խաղացել աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուի հետ: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Հաջորդ խաղափուլում Գուկեշի հետ կմրցի Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Գաբրիել Սարգսյանը:
Երեկ Շանթ Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել «Գրանդ Սվիս 2023»-ի հաղթող Վիդիտ Սանտոշ Գուջրաթիի հետ:
Մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը երկու խաղափուլ:
Հայ շախմատիստների արդյունքները 9-րդ խաղափուլից հետո.
Շանթ Սարգսյան՝ 5.5 միավոր
Արամ Հակոբյան՝ 5 միավոր
Ռոբերտ Հովհաննիսյան՝ 4 միավոր
Գաբրիել Սարգսյան՝ 3.5 միավոր
Հայկ Մարտիրոսյան՝ 3 միավոր
Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը ունի 5 միավոր, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 4 միավոր։
Նախավերջին խաղափուլը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին՝ Հայաստանի ժամանակով 14:00-ին։