Սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել Փաստաբանների պալատի Ընդհանուր ժողով՝ հետևյալ օրակարգային հարցերով՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրություն, ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
Ընդհանուր ժողովին մասնակցել է 1411 փաստաբան:
Քվեարկության արդյունքում Սիմոն Բաբայանը վերընտրվել է փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում: Միաժամանակ Փաստաբանների պալատի կանոնադրության մեջ կատարվել են փոփոխություններ:
Սիմոն Բաբայանի թեկնածությանը կողմ է քվեարկել 1383 փաստաբան՝ քվեարկությանը մասնակցած փաստաբանների 98%-ը:
Փաստաբանների պալատի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցին կողմ է քվեարկել 1354 փաստաբան: