Իտալիայի ֆուտբոլի առաջնության 3-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը Թուրինում մրցեց «Յուվենտուս»-ի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Միլանի «Ինտեր»-ը չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը։
«Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Չահանօղլուն (դուբլ) ու Տյուրամը: «Ծեր սինյորա»-ից էլ գոլերը խփեցին Կելին, Ազդիչը, Յիլդիզն ու Կ. Տյուրամը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
«Յուվենտուս»-«Ինտեր»` 4:3:
Այս տուրից հետո «Ինտեր»-ը «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակում 11-րդն է` վաստակած 3 միավորով: Առաջատարը «Յուվենտուս»-ն է (9 միավոր):