Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվել է «Կրասնոդարի»՝ օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը:
25-ամյա ֆուտբոլիստը ստացել է ձայների 44,84 տոկոսը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Նիկիտա Կրիվցովը և Ջոն Կորդոբան: Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում «Ցլերի» կազմում մասնակցած 11 խաղում խփել է 5 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում: