Foto

ՌԴ-ն գալու է նոյեմբերի 9-ի հետևից, Թուրքիան էլ՝ օգոստոսի 8-ի, ՀՀ հարավում գլոբալ բախում կարող է լինել․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

ՌԴ-ն գալու է նոյեմբերի 9-ի հետևից, Թուրքիան էլ՝ օգոստոսի 8-ի, ՀՀ հարավում գլոբալ բախում կարող է լինել։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Այս հողի վրա 2 ազդեցիկ ուժ կա, կամ պետք է լինես ռուսական բանակի դաշնակից, կամ՝ թուրքականի սպասարկու, Փաշինյանն ընտրել է երկրորդ տարբերակը։ Մինչդեռ Հայաստանի փրկության եռանկյունին Երևան-Մոսկվա-Թեհրան գիծն է՝ ի տարբերություն Փաշինյանի առաջարկած Բերմուդյան եռանկյունու։

ՌԴ-ն գալու է նոյեմբերի 9-ի հետևից, չի էլ գնացել, Թուրքիան էլ գալու է օգոստոսի 8-ի հետևից։ Վաշինգտոնի ստորագրածներն իրականում Թուրքիայի միջոցով են իրագործվելու։ Փաշինյանը, իր շիլաշփոթ արտաքին քաղաքականությամբ, Հայաստանի հարավում գլոբալ բախում է բերելու։ Խաղաղության պայմանագիր չի լինելու։ Ստամբուլի հայ համայնքն էլ է խաղաղ ապրում, Փաշինյանն ուզում է ՀՀ-ն դարձնել Ստամբուլի հայ համայնքի կարգավիճակի»,- ասել է Շարմազանովը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․