ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Արա Նռանյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքէջից։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Արա Նռանյանը սեպտեմբերի 12-ին դիմում է ներկայացրել և խնդրել է դադարեցնել իր լիազորությունները։
Միևնույն ժամանակ հիշեցվում է, որ Արա Նռանյանը 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ԱԺՈ-111-Ա որոշմամբ կրկին նշանակվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պաշտոնյան հետ է վերցնում իր դիմումը, ապա ԱԺ նախագահը հանդես է գալիս համապատասխան հայտարարությամբ։ Հակառակ դեպքում կազմվում և հրապարակվում է արձանագրություն, որով լիազորությունների դադարեցումը համարվում է ընդունված։