Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դիանա Լեոնիդին ազատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետի պաշտոնից։
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`
- Դիանա Ալեքսանդրոսի Լեոնիդիին 2025 թվականի սեպտեմբերի 15-ից ազատել վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետի (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ31-22.1-Ղ2-1) պաշտոնից»։