Սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՆԱՏՕ-ում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների։
Նախարար Պապիկյանը ներկայացրել է պաշտպանական բարեփոխումները և դրանց շրջանակում զինված ուժերի կերպափոխման գործընթացը՝ ընդգծելով ՆԱՏՕ-ի կարևոր դերակատարումն այս ոլորտում:
Հանդիպման ժամանակ քննարկվել են են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ընթացքին և զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: