Foto

Ռուսաստանում գնահատել են Ադրբեջանի հետ հարաբերությունների ջերմացման հնարավորությունները

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական և տնտեսական հարաբերությունների վերականգնման հեռանկարները մնում են բարձր՝ չնայած առկա բարդություններին։ Դրա մասին Pravda.Ru-ի հետ զրույցում պատմել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Չեպան։

Նա նշել է, որ ցանկացած անհամաձայնություն և վեճ ժամանակավոր է և ոչ շահավետ երկու կողմերի համար։

«Բարեկամական հարաբերությունների և տնտեսական շահերի զարգացման հեռանկարները հսկայական են։ Ջերմացումը անխուսափելի է, դա միայն ժամանակի հարց է։ Իրավիճակը դժվար է, բայց հարցերն աստիճանաբար կկարգավորվեն»,- ընդգծել է պատգամավորը։