Եմենի «Անսար Ալլահ» շարժման հուսիթների ներկայացուցիչը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցվել Իսրայելի տարածքում գտնվող չորս օբյեկտի, այդ թվում՝ զինված ուժերի գլխավոր շտաբի շենքին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում մանրամասնել է, որ ԱԹՍ-ներով հարվածներ են հասցվել նաև Բեն Գուրիոն օդանավակայանին, Աշդոդի ծովային նավահանգստին և Թել Ավիվի էլեկտրակայանին։
Նրա պնդմամբ՝ հարվածները հաջողությամբ հասել են իրենց նպատակներին։