Foto

Նյու Յորքում տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրшձգության հետևանքով կան վիրшվորներ

Նյու Յորքի Բրուքլինի շրջանում Աշխատանքի օրվա տոնակատարության ընթացքում հրաձգության հետևանքով առնվազն հինգ մարդ է վիրավորվել, իսկ երկուսը՝ դանակահարվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով CBS հեռուստաալիքը, այս մասին հայտնել է տեղական ոստիկանությունը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի տեղական ժամանակով մոտ 17։30-ին։ Աղբյուրի տեղեկություններով՝ տուժածների մեծ մասի վիճակը կայուն է գնահատվում։ Հաղորդվում է, որ մինչ այժմ ձերբակալվածներ չկան։

Ըստ լրատվամիջոցի՝ անցյալ տարի ևս  նույն տոնակատարության ժամանակ սպանվել է Տեխասից 25-ամյա մի տղամարդ, վիրավորվել՝ չորս մարդ։