Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 109 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Սմբատ Բ․-ի վարած «JAC» մակնիշի և Երևանի բնակիչ 66-ամյա Արտաշես Ա․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի հետազոտման նպատակով դիմել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։