Անաստասիա Վոլոչկովան հերթական անգամ ցնցել է երկրպագուներին իր համարձակ լուսանկարներով: Բալետի պարուհին սոցիալական ցանցերի օգտատերերին պատմել է տնային արևայրուք ստանալու գաղտնիքների մասին: Լուսանկարում Վոլոչկովան արևայրուք է ստանում իր առանձնատան մարգագետնին պառկած՝ միայն դեղին սթրինգով:
Այդ համարձակ լուսանկարը նա մեկնաբանել է հետևյալ կերպ՝ «Վերջապես ես հանգստի օր ունեմ և որքան հաճելի է դա»:
Որոշ երկրպագուներ քննադատել են բալետի պարուհուն՝ լուսանկարը չափազանց անկեղծ և մորը ոչ սազական անվանելով: Սակայն երկրպագուների մյուս մասն էլ Վոլոչկովային վստահեցրել են, որ ամեն ինչ կարգին է և գովել են նրա գեղեցիկ կազմվածքը:
Vesti.am