Եթե սկզբից փողոց չկա, ճնշում չկա, իմփիչմենթ չի լինի, առանց ճնշման ՔՊ 18 պատգամավորը չի գալու։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։
«Հասարակությունը հիասթափված է իշխանությունից, բայց ընդդիմության վարկանիշն էլ բարձր չէ։ Պետք է աշխատենք ժողովրդի հետ, պատրաստենք փողոցային պայքարի։ Եթե դա չհաջողվեց, ուզես-չուզես, պիտի գնաս ընտրությունների։ Փաշինյանը պատրաստ չէ ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների։ Բայց կարող են լինել նաև նախընտրական ու հետընտրական գործընթացներ։
Ամենակարևորը ՔՊ-ականներին այս դաշտ բերելն է։ Սկզբից փողոցային պայքար պետք է լինի, հետո՝ իմփիչմենթ, առանց փողոցի անհնար է։ Եթե փողոց չկա, ճնշում չկա, ո՞նց է լինելու իմփիչմենթը, եթե այդ ճնշումը չլինի, ՔՊ 18 պատգամավորը չի գալու»,- ասել է Դանիելյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․