Foto

Ֆրանսիայում թալանել են ճենապակու ազգային թանգարանը

Անհայտ անձինք թալանել են Ադրիեն Դյուբուշեի անվան Ֆրանսիայի ազգային ճենապակու թանգարանը, գողոնը գնահատվում է 9,5 միլիոն եվրո, հինգշաբթի օրը հաղորդել է Ici ռադիոկայանը։

«Ճենապակու և կերամիկայի թանգարանը անհավանական կողոպուտի թիրախ դարձավ։ Վնասը հատկապես տպավորիչ է՝ 9,5 միլիոն եվրո», – ասվում է հոդվածում։

Գողերը շենք են մտել պատուհանից, կոտրել ցուցափեղկերը և գողացել չինական ճենապակու ժամանակավոր ցուցահանդեսում ներկայացված առնվազն երեք ցուցանմուշ։ Այնուհետև միացվել է տագնապը, սակայն, երբ ոստիկանությունը ժամանել է, հանցագործներն արդեն փախել էին, հաղորդում է ռադիոկայանը։

Աղբյուրը՝ shantnews.am