Foto

Պատրաստվում է Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների 19-րդ փաթեթը․ Ճապոնիան նույնպես ներգրավված է այդ աշխատանքներում․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է «Կամավորների կոալիցիայի»  հետ հանդիպման արդյունքների մասին։

«Մենք մանրամասն քննարկեցինք յուրաքանչյուր երկրի պատրաստակամությունը՝ նպաստելու ցամաքում, ծովում, օդում և կիբեռտարածությունում անվտանգության ապահովմանը։ Համակարգվեցին դիրքորոշումները և քննարկվեցին անվտանգության երաշխիքների բաղադրիչները։ Ես շնորհակալ եմ բոլորին, որ հասկացան, որ անվտանգության հիմնական երաշխիքն ուժեղ ուկրաինական բանակն է։

Մենք միակարծիք ենք, որ Ռուսաստանն անում է ամեն ինչ՝ բանակցային գործընթացը հետաձգելու և պատերազմը շարունակելու համար։ Անհրաժեշտ է մեծացնել Ուկրաինայի աջակցությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա։ Ներկայումս պատրաստվում է ԵՄ պատժամիջոցների 19-րդ փաթեթը, և Ճապոնիան նույնպես աշխատում է պատժամիջոցների միջոցառումների վրա», - գրել է Ուկրաինայի առաջնորդը սոցիալական ցանցերում։

Նշենք, որ Փարիզում հանդիպում են ունեցել Վլադիմիր Զելենսկին և եվրոպական երկրների ղեկավարները, ներկա է գտնվել նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։