Սեպտեմբերի 2-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հաստատեց կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին մաքսային միության տեխնիկական կանոնակարգի միջպետական ստանդարտների մշակման նոր ծրագիրը։ Ծրագրի նոր խմբագրմամբ նախատեսվում է մինչև 2029 թվականի ավարտը մշակել (վերանայել) 73 նոր միջպետական ստանդարտներ։ ️ ️
Ստանդարտների 60 նախագծերի նախապատրաստումը վերապահված է Ռուսաստանին, 9 նախագիծ՝ Ղազախստանին, 2 նախագիծ՝ Հայաստանին։ Միջպետական ստանդարտների ևս 2 նախագիծ համատեղ կպատրաստեն Ղազախստանը և Ղրղզստանը։