Սեպտեմբերի 3-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Էջմիածին քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի հետնամասում՝ ծառի տակ, զենք-զինամթերք է թողել:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 2 ինքնաձիգ, ատրճանակ, 600 գրամ տրոտիլ, տարբեր տրամաչափի և տարբեր հրազենի 461 փամփուշտ, 4 նռնակ, նռնակի պայթուցիչներ, ինքնաձիգերի փամփշտատուփեր:
Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։