Foto

ՌԴ-ն ամբողջությամբ փոխհատուցում է վճարվել խոցված ադրբեջանական AZAL ինքնաթիռի համար

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունից հայտարարել են՝ ամբողջությամբ փոխհատուցում է վճարվել խոցված ադրբեջանական AZAL ինքնաթիռի համար։

ՌԴ ԱԳՆ-ի տվյալներով՝ ավիաընկերությանը փոխանցվել է մոտ 11 մլն դոլար, իսկ տուժած ուղևորներին և զոհվածների ընտանիքներին վճարվել է մոտ 4 մլն դոլար:

«Մենք գործ ունենք ողբերգության վերաբերյալ արդեն ծանոթ ցինիկ ոճով ևս մեկ ենթադրության հետ, որը նախատեսված է լսարանի հուզական արձագանքի համար: Նման ակնարկները չեն համապատասխանում իրականությանը։ Սա սուտ է»,- նշել է նախարարությունը։