Foto

Մասիսում ճակատ ճակատի են բախվել մեքենաները․ վարորդները հոսպիտալացվել են

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Մասիս քաղաքի Երևանյան փողոցում ճակատ ճակատի բախվել են «Chevrolet Volt» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են հիվանդանոց տեղափոխված վարորդների ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։