ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանը, ով նաև ՔՊ կուսակցության արտաքին կապերի պատասխանատուն է, «Ազատության» հետ զրույցում մեկնաբանել է եղբոր՝ Մկրտիչ Մկրտչյանի ձերբակալման լուրը։
«Դեպքին տեղեկացել եմ ձեզ նման մամուլից: Հայաստանում՝ կլինի իմ եղբայրը, թե մյուսի եղբայրը, օրենքի առաջ բոլորը հավասար են: Կգնա նախաքննություն, մեղավորները կբացահայտվեն, վստահաբար, պատասխանատվություն կկրեն օրենքի ողջ խստությամբ: Իսկ ինչ վերաբերում է իմ քաղաքական թիմին, իմ ազդեցությանը, ո՛չ իմ հանրային կարգավիճակը, ո՛չ ներկայիս պաշտոնը չի կարող որևիցե ազդեցություն կամ միջամտություն ունենալ: Հետևաբար՝ հետևեք իրավական գործընթացներին, ես էլ ձեզ նման հետևելու եմ»,- ասել է Մկրտչյանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 3-ին ձերբակալվել է Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը։