Foto

Կիմ Հարությունյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ

Կիմ Հարությունյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեից:

Կիմ Արայի Հարությունյանի կենսագրությունը

Ծնվել է 1993թ. սեպտեմբերի 3-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
2024-2025թթ. – ՀՀ գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ,
I-III.2024թ. – ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազ,
2022-2024թթ. – ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ,
I-I.2022թ. – ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմաբ վերահսկողության բաժնի դատախազ,
2020-2022թթ. – Երևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ,
2019-2020թթ. – Թիվ 2 կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ,
2018-2019թթ. – Թիվ 2 կայազորի զինվորական դատախազության դատախազ,
2017-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության քրեական գործերի թվայնացնող և պատճենահանող:
Կրթություն
2014 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրանագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2016 թվականին՝ մագիստրատուրան:
Պարգևներ
Խրախուսվել գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է: