Այսօր ԵԱՀԿ նախարարական խորհուրդը «լուռ ընթացակարգով» որոշում է ընդունել լուծարել ԵԱՀԿ Մինսկի կառույցները և դադարեցնել դրանց ֆինանսական միջոցները։ Այս որոշումը հաջորդել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների 2025թ․ օգոստոսի 8-ի համատեղդիմումին, որը տարածվեց օգոստոսի 11-ին։
Այս «համատեղ դիմումը» ազատ կամքի արտահայտում չէր։ Դա Ադրբեջանի կողմից պարտադրված նախապայմաններից մեկն էր՝ այսպես կոչված «Խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար, որը վերջնական տեսքի էր բերվել 2025թ․ մարտին ևհրապարակվել օգոստոսի 11-ին, սակայն մինչ այժմ չիստորագրվել Ադրբեջանի՝ մշտապես աճող պահանջներիպատճառով, ներառյալ՝ ՀայաստանինՍահմանադրությունը փոխելու հարկադրանքը։Հայաստանը համաձայնել է այդ «համատեղ դիմումին» ուժի և դրա սպառնալիքի կիրառման պայմաններում, ինչիհետևանքով այն, միջազգային իրավունքի համաձայն,համարվում է անվավեր։
Հայաստանի կառավարության՝ Ադրբեջանին անընդհատ զիջելու քաղաքականությունը՝ պայմանավորված իշխանությունը պահպանելու ցանկությամբ, չի ծառայում հայոց պետության և ազգային շահերին և լուրջ հարված է հասցնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին։ 2021թ․ իշխանության գալով՝ այս կառավարությունըխոստացել էր տարբեր ուղի, Ազգային ժողովիններկայացնելով մի ծրագիր, որն այժմ իրականացվողիճիշտ հակառակն էր։
Ադրբեջան-Հայաստան «համատեղ դիմումը» ընդունելով՝ ԵԱՀԿ-ն լեգիտիմացնում է ուժի կիրառումը որպես վեճերի կարգավորման միջոց։ Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Ադրբեջանը 2023թ․ սեպտեմբեր-հոկտեմբերինիրականացրեց Արցախի էթնիկ զտում՝ 120,000 հայերիվտարելով իրենց հայրենի հողերից՝ շրջափակման, պաշարման և խաղաղ բնակչության դեմ զինվածհարձակման միջոցով։ Այս գործողությունները, որոնք լայնորեն փաստագրված և հաստատված են, համաձայն միջազգային իրավունքի, համարվում ենհանցագործություններ։
1992թ․ԵԱՀ(Խ)Կ Մինսկի խմբի ստեղծման համար հիմք հանդիսացած խնդիրը՝ Արցախի հայերի իրավունքներն ուանվտանգությունը, մինչ օրս մնում է չլուծված։ Ադրբեջանի2020 և 2023 թվականների պատերազմներն ուշարունակվող ցեղասպանական քայլերը ստիպեցինավելի քան 150,000 հայերի լքել իրենց բնակավայրերը, բայց չվերացրին խնդիրը։ Ընդհակառակը, Արցախիժողովուրդը շարունակում է զրկված մնալ իրամենտարրական իրավունքներից։
ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության այս հարցերով չզբաղվելը կլինի լուրջ սխալ։ Երկարատև խաղաղությունը պահանջում է սկզբունքներ՝ միջազգային իրավունք, արդարություն և դիվանագիտություն, այլ ոչ թե հարկադրանք։ Դրա առանցքային բաղադրիչը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի ապահով և արժանապատիվ վերադարձի իրավունքն է, որը հաստատվել է Արդարադատության միջազգային դատարանի 2023թ․ նոյեմբերի 17-ի որոշմամբ։ Ոչ պակասհրատապ է նաև Ադրբեջանի կողմից պահվող հայգերիների անհապաղ ազատ արձակումը և մշակութայինժառանգության պաշտպանությունը։
Թեպետ ԵԱՀԿ Մինսկի խումբը այլևս չի գործում, այն մարմնավորած սկզբունքը՝ իսկական բազմակողմանիություն և միջազգային միջնորդություն, մնում է անփոխարինելի։ Այժմ դրա մերժումը վտանգավոր ուղերձ է՝ որ վեճերը որոշում է ոչ թե օրենքը, այլ ուժը։ Նման նախադեպը միայն կխթանի բռնության նոր հոլովույթներ և կխարխլի խաղաղության ու անվտանգության հիմքերը։
«Թշնամանքի էջը փակելը», ինչպես հայտարարվել էր Վաշինգտոնի օգոստոսի 8-ի հռչակագրում, չի կարող իրականացվել պարտադրված լռությամբ։ Այն պահանջում է ճշմարտություն, արդարություն և հաշտեցում։ Զոհերը պետք է լսվեն, տառապանքը պետք է ճանաչվի, իսկ արդարությունը պետք է ապահովվի։
Ուստի մենք ԵԱՀԿ-ին և միջազգային լայն հանրությանը կոչ ենք անումշարունակել ներգրավվածությունը, հավատարիմ մնալ մարդու իրավունքներին և իրենց մարդասիրականառաքելություններին ու գործուն քայլեր ձեռնարկել բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության, գերիների ազատ արձակման և մշակութային ժառանգության պահպանման համար։ Միայն հետևողական, անաչառ և սկզբունքային ներգրավվածությամբ կարելի է ապահովել Արցախի ժողովրդի իրավունքներն ու արժանապատվությունը և հնարավոր դարձնել իրական ու կայուն խաղաղությունը Հարավային Կովկասում։
Հ.Յ.Դ. Հայ դատի կենտրոնական խորհուրդ
1 սեպտեմբեր 2025 թ.