Foto

ԱՄՆ-ն Հայաստան չի գալու՝ անվտանգություն ապահովելու համար, գալիս է՝ ՌԴ-ին, Իրանին, Չինաստանին վնաս հասցնելու համար․ Էհսան Մովահեդիան

Իրանն ու Հայաստանը բնական հարևաններ են։ Բնականաբար, եթե Հայաստանի անվտանգային հարցերի հետ կապված խնդիրներ լինեն, ապա Իրանը կարող է երաշխավորություն տալ այդ առումով։ Այդ ամեն ինչը Իրանի վրա էլ է ազդում, Իրանը պատրաստ է երաշխավորություն տալ։ Վստահ ենք՝ ԱՄՆ-ն Հայաստան չի գալու՝ անվտանգություն ապահովելու համար, այլ՝ գալիս է տարածաշրջանն ապակայունացնելու, հետագայում նաև Իրանին, Ռուսաստանին, ավելի ուշ՝ Չինաստանին վնաս հասցնելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կովկասյան հարցերով փորձագետ Էհսան Մովահեդիանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ մտահոգություններ ունի Իրանը՝ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի առնչությամբ, արդյոք Իրանի նախագահի այցը փարատեց այդ մտահոգությունները։ 

Փորձագետն ընդգծեց, որ ԱՄՆ-ն ամեն ինչ անում է, որ Հայաստանում մարդիկ իրար դեմ դուրս գան։ Նրա դիտարկմամբ՝ Սյունիքը Իրանի համար շարունակում է մնալ կարմիր գիծ, եթե ԱՄՆ-ն փորձի ավելորդ քայլեր իրականացնել, ապա բնականաբար Իրանից պատասխան կստանա։

Աղբյուր՝ Փաստինֆո