Foto

Գլխից հոտած ձուկը․ Նիկոլ Փաշինյանի Ստոկհոլմյան սինդրոմը

Անդրանիկ Թևանյանը գրել է․
Գլխից հոտած ձուկը․ Նիկոլ Փաշինյանի Ստոկհոլմյան սինդրոմը
—————————————
Օրերս մի տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Ադրբեջանի օգտին լրտեսություն անող Աշխեն անունով մի հայ դիվանագետ են ձերբակալել։
Այս լուրի հետ ծանոթանալուց հետո առաջին ռեակցիան դառը քմծիծաղն էր։ Նիկոլ Փաշինյանի գործունեության ֆոնին «Ադրբեջանի օգտին լրտեսություն անող» ձևակերպումն առնվազն զավեշտալի է։ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի համար ավելին է անում, քան ենթադրաբար կարող էին անել Ադրբեջանի օգտին անողները՝ ներառյալ ոմն Աշխենը։
Նիկոլի արածը ոչ թե կամ ոչ միայն լրտեսություն է, այլ դավաճանություն։ Առնվազն 2022թ․հոկտեմբերի 6–ից նա պաշտոնապես ու հրապարակավ աշխատել է Հայաստանի ու Արցախի դեմ՝ կոպտորեն խախտելով ՀՀ սահմանադրությունը և օրենքները։ Դրանից առաջ պատերազմն էր, որի ժամանակ Նիկոլի վարքագիծը նույնպես կոնկրետ հոդվածների տակ է ընկնում։
Նիկոլն ի սկզբանե դավաճա՞ն էր, թե՞ այդպիսին դարձավ հընթացս, որպեսզի սեփական կաշին ու աթոռը փրկի, «հերձումը» ցույց կտա իշխանափոխությունից հետո։
Այս պահին կարող ենք ասել, որ Նիկոլի մոտ կա նաև «Ստոկհոլմյան սինդրոմ»։ Դա այն դեպքն է, երբ զոհը դառնում է դահիճին երկրպագող, նրան ծառայող և բռնությունն արդարացնող։ Այդ սինդրոմը մազոխիզմի տարատեսակներից է։
Նիկոլն Արցախը հայաթափող ու հայերին սպանող Թուրքիային ու Ադրբեջանին համարում է բարեկամ, իսկ մեր բնական դաշնակիցներ Ռուսաստանին ու Իրանին՝ թշնամի։ Նրա քարոզը գեբելսյան է՝ լկտի ու հակապետական։
Վերադառնալով Աշխենի թեմային՝ նկատենք, որ ԱԱԾ–ն Փաշինյան Նիկոլի պաշտոնական գծին հակառակ քայլ է արել։ Քանզի Ադրբեջանի հետ նիկոլական քիրվայության գործընթացը չի ենթադրում «լրտեսություն Ադրբեջանի օգտին» մեղադրանքը։ Բա որ Ալիևը նեղանա՞ այդ մեղադրանքից հետո։ Բա որ Ալիևի նեղանալուց հետո Նիկոլը նեղանա՞ ԱԱԾ–ից։ Համ էլ՝ «Խաղաղության խաչմերուկի» շրջանակներում ի՞նչ լրտեսություն։ Դա արդեն քիրվայություն է, որը խրախուսվում է Նիկոլի կողմից։
Ինչ վերաբերում է բուն լրտեսական մեղադրանքին, ապա խախտելով անմեղության կանխավարկածը՝ կարող ենք ասել, որ Աշխենի վարքագիծն ամբողջությամբ տեղավորվում է նիկոլական գծի մեջ։ Մարդը թշնամու օգտին լրտեսություն է անում, երբ վերանում է պետության գաղափարը։
Նիկոլն ու իր կինը հետևողականորեն քարոզել են մեր պետության դեմ։ Արցախում զոհվածներն, ըստ նրանց, հանուն ոչնչի էին։ Պետությունն ինքնիշխան է դառնում տարածքներ հանձնելով, թշնամու ոտքերը լվանալով ու դավաճանությամբ․ սա՛ է նիկոլական կոդը։
Նիկոլն իր կաշին փրկելու և Սահակաշվիլու օրը չընկնելու համար պատրաստ էր վերացնել ոչ միայն Արցախը, այլ նաև վերացնում է Հայաստանը։
Երբ Նիկոլի շրջապատում տեսնում են, որ Նիկոլը ծախել է Արցախը, հանձնում է «Զանգեզուրի միջանցքը» և աճուրդի է հանել Հայաստանը, ապա լրտեսությունը և դավաճանությունը դառնում են խաղի կանոն, բնական երևույթ։ Նիկոլը 5 միլիարդ է «բռնում», Աշխենն էլ գնում է ի՛ր 5 միլիարդի հետևից՝ «Դե եթե ծախելով ու ծախվելով է, ապա ես ումի՞ց եմ պակաս» ծրագրի շրջանակներում։
Նիկոլը քարոզում է անասնական կրքեր ու գռեհիկ սպառողականություն։ Պետությունն ըստ նրա՝ դարդ է, ազգը՝ հնամաշ հասկացություն։ Նիկոլն ու Աննան օգտապաշտություն ու գեդոնիզմ են քարոզում։ Լափելու և արտաթորելու գաղափարախոսություն։ Նրանք ապալեգիտիմացնում են Հայաստանի Հանրապետությունը։ Դրանից հետո լրտեսություն անելը և դավաճանելը «լեգիտիմացվում» են։
Մեր թշնամիները նիկոլենց ձեռքերով մանկուրտների հավաքածու են սարքում հայ ժողովրդին։ Պառակտված ու ատոմիզացված բիոզանգված, որին ծափերի ու էժանագին շոուների ներքո տանում են դեպի կառափնարան։
Նիկոլը պետական դավաճանությունն ու լրտեսությունը դարձնում է պետական գաղափարախոսություն։ Աշխեններն այդ միջավայրում են ծնվում։
Հայաստանի ոխերիմ հարևանները Նիկոլի ձեռքերով վերացրեցին Ղարաբաղյան շարժումը՝ այդպիսով զրկելով ՀՀ–ն մետաֆիզիկական հիմքից։ Հիմա դրա տեղն ուզում են ադրբեջանաթուրքական ոտատեղ ստեղծել։ Սրան հակառակվել կարող է միայն ՀԱՅԱՍՏԱՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ՝ պետականամետ և գերքաղաքական շարժումը։ Հակառակ դեպքում շատ կարճ ժամանակ անց ստիպված կլինենք սեպտեմբերի 21–ը նշել այնպես, ինչպես այսօր նշվում է սեպտեմբերի 2–ը