Հայաստանն անհամբերությամբ սպասում է Չինաստանի հետ համագործակցության առաջմղմանը՝ ի նպաստ երկու ժողովուրդների: Այս մասին X–ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Ուրախ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցելու Չինաստան, որտեղ կարևոր քայլ կատարեցինք՝ Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելով:
«Անհամբերությամբ սպասում ենք մեր համագործակցության առաջմղմանը՝ ի նպաստ երկու ժողովուրդների՝ փոխկապակցվածության և ավելի լայն հնարավորություններով նոր փուլում»-գրել է Միրզոյանը: