Foto

Պաղեստինի արտաքին գործերի նախարարը հարձակման է ենթարկվել հայկական ծագման պատճառով


Պաղեստինյան ինքնավարության արտաքին գործերի նախարար Վարսեն Աղաբեկյան-Շահինը հայտնվել է զրպարտչական արշավի կենտրոնում, որը պայմանավորված է նրա էթնիկ ծագմամբ։


«Մուսուլման եղբայրներ» շարժման անդամներից մեկը՝ դոկտոր Հութհայֆա Աբդալլան, սոցցանցերում հրապարակել է սադրիչ գրառում, որում ծաղրել է նրա անունն՝ ասելով. «Պատկերացրե՛ք, որ Պաղեստինի արտաքին գործերի նախարարի անունը Վարսեն Աղաբեկյան-Շահին է։ Նրա անվան մեջ գտեք գոնե մեկ արաբական անուն, և կստանաք տասը հազար դոլար»։


Այս հայտարարությունը վրդովմունքի ալիք է բարձրացրել հայկական սփյուռքի ներկայացուցիչների շրջանում, որոնք դատապարտել են նման խտրական ու վիրավորական արտահայտություններն՝ ընդգծելով քաղաքական դիսկուրսում էթնիկ անհանդուրժողության անթույլատրելիությունը։


Վարսեն Աղաբեկյանը ծնվել է Հորդանանում 1958 թվականին։ Մասնագիտությամբ պատմաբան է, մագիստրոսի կոչում է ստացել Պերդյուի համալսարանում (Ինդիանա, ԱՄՆ), ապա դոկտորական ատենախոսություն է պաշտպանել Փիթսբուրգի համալսարանում (Փենսիլվանիա, ԱՄՆ)։ 2024 թվականի մարտին նշանակվել է Պաղեստինյան ինքնավարության արտաքին գործերի նախարար։