Foto

Թուրքիայում վաղվանից կմեկնարկի Կարսից Նախիջևան երկաթուղու շինարարությունը

Թուրքիան Նախիջևանի հետ կապող երկաթուղու շինարարությունը կսկսվի օգոստոսի 22-ին։ Շինարարության մեկնարկի պաշտոնական արարողությունը տեղի կունենա Իգդիր քաղաքում, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Հաղորդվում է, որ երկաթուղին կդառնա «Զանգեզուրի միջանցքի» մաս։ Տրանսպորտային զարկերակը նախատեսված է Թուրքիայի արևելքում լոգիստիկայի բարելավման համար։ Ճանապարհը կունենա նաև կարևոր աշխարհառազմավարական նշանակություն, գրում է «Вести Кавказа»–ն։

Նախագծի իրականացման համար կհատկացվի մոտ 2.4 միլիարդ եվրո։ Երթուղին կունենա 224 կմ երկարություն։

lurer.com