Foto

Ուկրաինան Ղրիմում hարվածել է վառելիք և քսանյութեր տեղափոխող ռուսական բեռնատար գնացքին

Ուկրաինացի զինծառայողները Ղրիմում հարվածել են վառելիք և քսանյութեր տեղափոխող ռուսական բեռնատար գնացքին: Այս մասին հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերը, գրում է unian.net-ը:

«Ժամանակավորապես օկուպացված Ղրիմում օկուպանտների լոգիստիկան խափանվել է։ Ուկրաինայի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերը հատուկ գործողություններ են իրականացրել Ջանկոյի երկաթուղային կայարանի մոտակայքում։ Գործողությունը տեղի է ունեցել օգոստոսի 21-ի գիշերը։ Հատուկ նշանակության ուժերը վառելիքով և քսանյութերով հարվածել են ռուսական շարժակազմին», - հայտնել են ուկրաինացի զինվորականները։

Այժմ, ըստ հատուկ գործողությունների ուժերի, ուկրաինացիների կողմից ձեռնարկված հատուկ գործողությունների արդյունքում դժվարացել է ռուսական զորքերի հարավային խմբին մատակարարում ապահովելը։