Foto

Բենզինի ու կոմունալի գները խթանել են քաղաքացիների գնաճային վախերը

Ռուսաստանում աճել են գնաճային սպասումները, և պատճառը մասնագետները տեսնում են կոմունալ վճարների ու բենզինի թանկացման մեջ։ «Ալֆա-Կապիտալ»-ի վերլուծաբան Ալինա Պոպցովան նշել է, որ հատկապես հուլիսյան կոմունալ սակագների ինդեքսացիան տվեց կտրուկ, բայց կարճաժամկետ ազդեցություն։

Նրա խոսքով՝ բնակչության շրջանում գնաճային սպասումների աճը չի նշանակի, որ Կենտրոնական բանկը կդադարեցնի տոկոսադրույքի իջեցումը։ Ակնկալվում է, որ արդեն հաջորդ ամիս այն կարող է նվազել մինչև 16 տոկոս։

Պոպցովան հավելել է, որ ավելի հստակ պատկեր կտան սեպտեմբերյան տվյալները, երբ կդրսևորվի նաև ռուբլու կայունության և գնաճի աճի դանդաղման ազդեցությունը։ Ներկայումս պաշտոնական տարեկան գնաճը իջել է մինչև 8,5 տոկոս։