«Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ի բանտախցում ձայնագրել են Բագրատ և Միքայել սրբազանների զրույցն ու կցել գործի նյութերին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին տեղի ունեցած նիստի ընթացքում հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Էնքան էս գործի տակ ոչինչ չկա խեղճերին, որ ձայնագրություններ են արել իմ և Միքայել սրբազանի խոսակցությունը, երկու եղբոր խոսակցությունը, միգուցե և անձնական կյանքի խոստովանություն և բերել, կցել են մեր գործերին՝ ըստ մեր տեղեկությունների։ Այ սա է ձեր որակը, ես խղճում եմ, մեղք է մեր պետությունը, մեղք է մեր կյանքն ու էսքան ժողովուրդը, որ հանձնվել է ձեզ։ Այդ աստիճանի նենգ եք»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Նա նշեց, որ ձայնագրության մեջ էական ոչինչ չի եղել, սակայն կարող էր անձնական խոստովանություն լինել։
Նշենք, որ դատարանն այսօր կայացած նիստի ընթացքում որոշում կայացրեց Բագրատ Սրբազանի կալանքը 3 ամսով երկարաձգելու վերաբերյալ։