Foto

Պուտինը մինչև տարեվերջ կայցելի Հնդկաստան. Լավրով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև տարվա ավարտ պաշտոնական այցով կմեկնի Հնդկաստան։ Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Լավրովը ընդգծել է, որ Մոսկվայի և Նյու Դելիի միջև դինամիկ զարգանում է ինչպես բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, այնպես էլ համագործակցությունը ԱԳՆ-ների մակարդակով։

«Այսօր քննարկեցինք առաջիկա միջոցառումները այս երկխոսության շրջանակում, ներառյալ Ռուսաստանի նախագահի այցի նախապատրաստական աշխատանքները, որը նախատեսվում է իրականացնել մինչև տարվա վերջ», — նշել է Լավրովը։