Foto

Խոսակցություններ են գնում, որ ինձ և Իշխան Սաղաթելյանին անձեռնմխելիությունից զրկելու են․ Գառնիկ Դանիելյան

Խոսակցություններ են գնում, որ սեպտեմբերյան նստաշրջանին ինձ և Իշխան Սաղաթելյանին պիտի անձեռնմխելիությունից զրկեն, քրեական գործ հարուցեն։ Այս մասին Բագրատ Սրբազանի և «Սրբազան պայքարի» մյուս մասնակիցների դատականի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։


Պատգամավորի խոսքով՝ այս և մյուս ձերբակալություններով նպատակ ունեին զիջումներից առաջ մարդկանց ուշադրությունը շեղել։

«Ստացվում է այնպես, որ ՀՀ–ում այլախոհությունը կամ ընդդիմադիր լինելը քրեորեն պատժելի են։ Հիմա էլ դրան ավելացնում են, եթե Արցախի մասին խոսես, այլ հոդվածներով կդատվես` ռևանշիստ ես։ Մարդ լինի, հոդված կգտնվի, ինչի Սամվել Կարապետյանն ի՞նչ էր ասել, սրբազան հայրերն ի՞նչ էին ասել, որ կալանավորվել են»,– ասել է նա։