Կորեայի Հանրապետության և Միացյալ Նահանգների զինված ուժերը Կորեական թերակղզու հարավում սկսել են Ulchi Freedom Shield լայնածավալ զորավարժությունները, որոնք կտևեն մինչև օգոստոսի 28-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը:
Զորավարժություններն անցկացվում են համատեղ պաշտպանունակության, օպերատիվ համատեղելիության բարձրացման և տարբեր ոլորտներում իրական սպառնալիքների դեպքում գործողությունների մշակման համար: Զորավարժություններին կմասնակցի մոտ 18 հազար հարավկորեացի զինծառայող:
Դաշտային վարժանքների կեսը փոխադրվել է սեպտեմբեր։ Yonhap-ի փոխանցմամբ, դրա պատճառը Կորեական թերակղզում լարվածության նվազեցման միտումն է:
Ulchi Freedom Shield-ի հետ մեկտեղ տեղի կունենան Հարավային Կորեայի կառավարության քաղաքացիական պաշտպանության վարժանքներ, որոնց կմասնակցի մոտ 580 հազար պետական ծառայող: