Foto

Տասնյակ հազարավոր ուկրաինացիներ կարող են արտաքսվել ԱՄՆ-ից․ WSJ

ԱՄՆ-ում գտնվող տասնյակ հազարավոր ուկրաինացի փախստականներ ուրբաթ օրվանից կսկսեն կորցնել իրենց իրավական պաշտպանությունը, ինչը նրանց կդարձնի խոցելի հնարավոր ձերբակալության և արտաքսման համար, հաղորդում է The Wall Street Journal-ը։
 
«Հաշվարկվում է, որ վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ փախած մոտ 120,000 ուկրաինացիներ աստիճանաբար կսկսեն կորցնել մարդասիրական պաշտպանությունը», - ասվում է հոդվածում։
 
Հրատարակության տվյալներով՝ խոսքը, հավանաբար, այն մարդկանց մասին է, ովքեր Միացյալ Նահանգներ են ժամանել «Միասնություն Ուկրաինայի համար» ծրագրի շրջանակներում։