Foto

Ռուսական կողմը հույս ունի, որ Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումն արդյունավետ կավարտվի

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև բանակցությունները կարող են տևել շուրջ 6-7 ժամ, այս մասին հայտարարել է Դմիտրի Պեսկովը։

Հանդիպումը կանցկացվի դեմ առ դեմ ձևաչափով՝ օգնականների մասնակցությամբ։ Ռուսական կողմը հույս ունի, որ Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումն արդյունավետ կավարտվի։

Նշենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղափոխող ինքնաթիռը Մագադանից մեկնել է Անքորիջ։

Թրամփը հայտնել է, որ ՌԴ նախագահին անձամբ է դիմավորելու:

Լրագրողների հերթեր են գոյացել Անքորիջի ռազմաբազայում, որտեղ մի քանի ժամից կսկսվի Պուտինի և Թրամփի հանդիպումը: