Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հնդկաստանի կառավարությանն ու ժողովրդին շնորհավորել է երկրի Անկախության օրվա կապակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գերատեսչությունը համապատասխան շնորհավորական ուղերձը տարածել է X-ի միկրոբլոգում։
«Մեր անկեղծ շնորհավորանքներն ենք հղում Հնդկաստանի կառավարությանը և ժողովրդին՝ Հնդկաստանի Անկախության Օրվա կապակցությամբ՝ մաղթելով նրանց շարունակական հաջողություններ և առաջընթաց»,-ասված է ԱԳՆ-ի գրառման մեջ։
Ավելի վաղ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս շնորհավորական ուղերձ էր հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին` Անկախության օրվա առիթով: