Foto

Ռուսաստանը նախատեսում է վերանայել Սիրիայի նոր կառավարության հետ կնքված բոլոր համաձայնագրերը

Ռուսաստանը և Սիրիան նախատեսում են թարմացնել բոլոր գործող համաձայնագրերը: Այս մասին Известия թերթին հայտնել է Ռուսաստանի շինարարության նախարարության մամուլի ծառայությունը։

Գերատեսչությունը մանրամասնել է, որ ընթացակարգը կկազմակերպվի Դամասկոսի կողմից միջկառավարական հանձնաժողովի իր համանախագահի նշանակումից հետո: Ներկայումս մարմինը ռուսական կողմից գլխավորում է Ռուսաստանի շինարարության նախարար Իրեկ Ֆայզուլինը։

«Առևտրատնտեսական, գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական ռուս-սիրիական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգը կկազմվի՝ հաշվի առնելով Սիրիայի Արաբական Հանրապետության նոր ղեկավարության մոտեցումները Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության հարցում», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։