ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովում մտադիր է քննարկել տարածքների հարցը, սակայն կարծում է, որ այդ հարցի վերաբերյալ որոշումը պետք է կայացնի Կիևը: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
«Այդ հարցերը կքննարկվեն, բայց որոշումը պետք է կայացնի Ուկրաինան։ Կարծում եմ՝ նրանք ճիշտ որոշում կկայացնեն։
Բայց ես չեմ պատրաստվում բանակցել նրանց անունից, ես այստեղ եմ, որպեսզի բոլորին նստեցնեմ սեղանի շուրջ»,-նախագահական ինքնաթիռում լրագրողներին ասել Է Թրամփը՝ ուղևորվելով Ալյասկա՝ Պուտինի հետ հանդիպելու համար: