ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ամբողջությամբ վերականգնվել է ընկերության կողմից հողը փչացնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերով գումարը:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ընկերությունում իրականացված ստուգմամբ պարզվել է, որ ընկերության կողմից տեղադրված ապարազանգվածները ջրահոսքի հետ միախառնված տեղափոխվել և դրա հետևանքով աղտոտվել են լցակույտերի հարևանությամբ գտնվող պետական սեփականություն հանդիսացող՝ ընդհանուր 64914 քմ մակերեսով հողատարածքները:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվել է վնասի հաշվարկ, համաձայն որի՝ ընկերության տնտեսական գործունեության հետևանքով առաջացրած վնասը կազմել է 11 մլն 583 հզր 348 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ վերականգնվել է:
Նախաքննությունը շարունակվում է: