Foto

«Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մուտքն ազատ կլինի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» պատասխան հանդիպման մուտքն ազատ կլինի։ Այս մասին հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը ներկա լինելու համար անհրաժեշտ կլինի ունենալ անվճար տոմս, որը երկրպագուները կարող են ստանալ մարզադաշտի մուտքի մոտ խաղի մեկնարկից 2 ժամ առաջ։

«Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին՝ ՀՖՖ Ավանի ակադեմիայի ստադիոնում